Ռեթրիվերը տիրուհուն խիստ խանդում է կատվի հանդեպ
Աննկարագրելի է շան հուզական արձագանքը տիրուհու եւ կատվի սիրալիր եւ քնքուշ շփմանը: Կադրերում երեւում է, թե ինչպես է կատվի կողքին գտնվող աղջիկը կռացած խոսում նրա հետ: Նրա շուրջը պտույտներ է գործում ոսկեմազ ռեթրիվերը։
Նա հաչում է, թռչում տիրուհու վրա, խցկվում նրա եւ կատվի արանքը, հրմշտում. այդ ամենն այն բանի համար, որ աղջկա ուշադրությունը շեղի կատվից եւ գրավի դեպի իրեն:
Երբ կատվին ձանձրացնում է այդ կրկեսը եւ նա հեռանում է, շունը վերջապես հանգստանում է, եւ հանգիստ խղճով գրկախառնվում տիրուհու հետ:



