Բաժիններ՝

Արմավիրի մարզում ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքում ձերբակալվել է շուրջ երեք տասնյակ մարդ

ՀՀ ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունները հանրապետության ողջ տարածքում: Օգոստոսի 19-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ու ենթակա՝ Արմավիրի, Վաղարշապատի, Բաղրամյանի և Մեծամորի բաժինների ծառայողները:

Ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով ոստիկանության բաժիններ են բերվել կամ բերման ենթարկվել երեք տասնյակ անձինք: Հայտնաբերվել են նաև ճանապարհային երթևեկության կանոնները միտումնավոր խախտող, երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդներ:

Բոլոր օրինախախտները ենթարկվել են վարչական պատասխատանվության, որոշ փաստերով էլ նախապատրաստվում են նյութեր:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը հանրապետությունում պարբերաբար անց է կացնում ուժեղացված ծառայություններ, որոնք միտված են հանցագործությունների կանխմանը, նախականխմանը և բացահայտմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս