Բաժիններ՝

Հնդկաստանի հյուսիսում ավելի քան 1000 զբոսաշրջիկ է տարհանվել հեղեղումների պատճառով

Հնդկաստանի Հիմաչալ-Փրադեշ հյուսիսային նահանգի իշխանություններն հազարից ավելի զբոսաշրջիկների տարհանում են կազմակերպել հեղեղումների կապակցությամբ, որոնք դժվարացրել են այս տարածաշրջանի ճանապարհային հաղորդակցությունը:

«Մենք զբոսաշրջիկներին տարհանում ենք արգելափակված ճանապարհներից: Եթե պետք լինի, գործի կդնենք ուղղաթիռներ»,- հայտարարել է տեղի իշխանությունների ներկայացուցիչը:

Նշվում է, որ փրկարարական գործողությունն անցկացվում է Լահոլի եւ Սփիթի օկրուգում: Տեղի իշխանությունները նաեւ 100 բուժաշխատողներից բաղկացած թիմ են ուղարկել տուժածներին օգնելու համար:

Օգոստոսի 20-ին ավելի վաղ հաղորդվել Էր վերջին երկու օրերին Հիմաչալ-Փրադեշի նահանգում մոլեգնող հեղեղումների եւ հորդառատ անձրեւների հետեւանքով 26 մարդու զոհվելու մասին: Ընդամենը օգոստոսի սկզբից ի վեր Հնդկաստանում մոլեգնող տարերքը շուրջ 300 մարդու կյանք է խլել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս