«Արցախում խժդժություններն անթույլատրելի են». Արթուր Վանեցյան
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն անցանկալի է համարում Արցախում ցանկացած տիպի խժդժություն:
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Վանեցյանն ասել է օգոստոսի 6-ին, Արցախում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Արցախում հնարավոր լարվածության առաջացման թեմաներին:
«Անցանկալի է Արցախում ցանկացած տիպի խժդժությունները: Արցախի կայունությունը պետք է լինի ամենաբարձր մակարդակի վրա: Արցախը յուրահատուկ վայր է: Ես որպես ԱԱԾ տնօրեն, անվտանգային համակարգը կառուցելիս առաջնորդվում եմ այն սկզբունքով, որ Արցախը պետք է լինի կայուն»,- նշեց Վանեցյանը: