Բաժիններ՝

Բրազիլիայում օվկիանոսը լողափին «կողոպտել է» հագստացողներին

Զվարճալի դեպքի տեսագրությունն արագորեն տարածվել է Համացանցում եւ մի քանի օրում կես միլիոնից ավելի դիտումներ հավաքել։ Քեզ համար պառկած ես լողափին՝ արեւի տակ, վայելում ես կյանքը, իսկ օրը ցերեկով քեզ կողոպտում է… ջուրը: Այս զվարճալի դեպքը տեղի է ունեցել Ռիո դե Ժանեյրոյի լողափին:

Կադրերում երեւում է, թե ինչպես են հանգստացողներից ոմանք լողում ջրում, մյուսները՝ պառկած են ափին, երրորդները գնդակ, փետրագնդակ կամ ինչ-որ այլ բան են խաղում:

Հանկարծ ափը ծածկում է ուժեղ ալիքը՝ թարմացնելով բոլոր ներկաներին եւ նրանցից տանելով իրերը: Երեւում է, թե ինչպես են դանդաղորեն դեպի հեռուն լողում աթոռներ, պայուսակներ, խաղալիքներ, իսկ հանգստացողները վազում են դրանց հետեւից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս