Ռամոսի ընկերությանը տուգանել են ապօրինի ծառահատումների համար
Ալկոբենդաս քաղաքի իշխանությունները տուգանել են Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի ընկերությանը:
Aguileña de Inversiones Sociedad Anónima ընկերությունը, որի հետ կապված է Ռամոսը, տուգանվել է 250 հազար եվրոյի չափով:
Ռամոսի ընկերությունը կտրել է 50-ից 90 ծառեր, այդ թվում՝ բարդիներ, մրգատու ծառեր և դարավոր կաղնիներ՝ առանց սեփականատիրոջ թույլտվության: Ընկերության դեմ, անտառապատ տարածքների պաշտպանության մասին օրենքի խախտման համար, կիրառվել են պատժամիջոցներ:
Ընկերությունը նաև պարտավոր է նշված տարածքներում 3 անգամ ավելի շատ ծառեր տնկել:
Ռամոսը և իր ընկերությունը կարող են բողոքարկել այս որոշումը:
Սիրարփի Աղաբաբյան