«Սիմեոնեին՝ որպես մարզչի, հաղթելն ավելի բարդ է, քան՝ որպես խաղացողի». Զիդան
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է «Ատլետիկոյի» հետ կայանալիք Չեմպիոնների միջազգային գավաթի եզրափակչի սպասումներով, որը տեղի կունենա հուլիսի 27-ին:
«Սիմեոնեն՝ որպես մարզիչ, ավելի լավն է, քան՝ որպես խաղացող: Որպես խաղացող՝ նա թիմի ֆուտբոլիստներից մեկն էր, հիմա նա ինքն է ղեկավարում ամբողջ թիմը: Նա շատ լավ է աշխատում, նա մեծ բնավորությամբ մարզիչ է: Նրան՝ որպես մարզչի, հաղթելն ավելի բարդ է, քան՝ որպես խաղացողի: «Ատլետիկոյի» հետ հանդիպումը լավ խաղ կլինի երկրպագուների համար: Մեզ համար՝ որպես ակումբ, այս խաղը նույնպես շատ կարևոր է: Մենք ցանկանում ենք ներկայացնել Իսպանիայի մայրաքաղաքը լավագույն կերպով»,- Զիդանին է մեջբերում Marca-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը