Որպես անհետ կորած որոնվող մայր ու դուստրը հայտնաբերվել են
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 17-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Մարո և Սյուզաննա Դիասամիձեները հայտնաբերվել են Երազգավորս գյուղում:
Մ.Դիասամիձեն և Ս.Դիասամիձեն հանձնվել են ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողներին: