ԱՄՆ այցերը պետք է դիտարկել նոր օրակարգի մշակման տեսանկյունից
«Դժվար է թերագնահատել այս պաշտոնյաների մակարդակը և այցի կարևորությունը, քանի որ պարզապես պատահական համընկնում ևս դժվար է համարել այս այցերը։ Սա պետք է դիտարկել ավելի վաղ մեկնարկած ռազմավարական երկխոսության և հարաբերությունների ներուժի բացահայտման, նոր օրակարգի մշակման տեսանկյունից, քանի որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո, թեև չի հայտարարվել արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխության մասին, նախանշվում է ժողովրդավարության առաջընթացի մասին, ակնկալիքներ կան, որ ֆինանսավորումը ԵՄ-ից և ԱՄՆ-ից պետք է մեծանա։
Ընդհանուր առմամբ, կա միտում, որ ֆինանսավորումն աճում է՝ անկախ քաղաքական կողմնորոշումից, բայց հարաբերությունները պետք է կառուցվեն տարբեր ոլորտներում համագործակցության վրա, ներկա օրակարգն ընդլայնելու վրա, քանի որ միայն աջակցության վրա հիմնված չեն կարող լինել այդ հարաբերությունները»,- «168 Ժամ»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել բրիտանացի միջազգայնագետ Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով ՀՀ երեք բարձրաստիճան պաշտոնյաների այցին ԱՄՆ և հայ-ամերիկյան հարաբերությունների հեռանկարներին։
Նրա համոզմամբ՝ Հայաստանից հավելյալ ջանքեր են պահանջվում հարաբերությունները տեղից շարժելու համար մի իրավիճակում, երբ Հայաստանը Միացյալ Նահանգների համար ՌԴ ռազմավարական դաշնակիցն է, Իրանի հարևանը, ԼՂ հակամարտության կողմը։ Միջազգայնագետի գնահատմամբ՝ դրա համար ներկայումս աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակը բարենպաստ է, քանի որ կա թուրք-ամերիկյան լարվածություն, իրանաամերիկյան հարաբերություններում սրում և բանակցությունների գնալու պատրաստակամություն։
Ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ» թերթի այսօրվա համարում։