Ասադի արարողակարգի պետը հեռուստատեսությամբ հերքել է իր դավաճանությունը

Սիրիայի նախագահի արարողակարգի ծառայության ղեկավար Մուհիդդին Մասլամանին հանդես է եկել Սիրիական հեռուստատեսությամբ և հեևքել լուրերը, թե ինքը անցել է ապստամբների կողմը: Այս մասին տեղեկացնում է «Ալ Արաբիան»:

Սիրիացի պաշտոնյայի խոսքերով՝ այս լուրերը նա լսել է Լիբանանում , որտեղ բուժման կուրս էր անցնում: «Երբ ես լսեցի այդ լուրերը ցնցվեցի ու շտապեցի վերադառնալ Դամասկոս», ասել է  Մասլամանին: Նա հայտարարել է, որ նման լուրեր տարածողների նպատակն է երկրում խառնակություն ստեղծել, ինչպես նաև գցել երկրի ղեկավարի վարկը: Պաշտոնյան ավելացրել է, որ շուտով վերադառնալու է Լիբանան՝ բուժումը շարունակելու համար:

Տեսանյութեր

Լրահոս