Բաժիններ՝

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ընտրվել է Պոլսո Պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ

Պոլսո Հայոց պատրիարքարանում հուլիսի 5-ին հրավիրվել է Կրոնական ժողով, որը նախագահել է Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

Ինչպես տեղեկացրին պատրիարքարանից, որոշում է կայացվել Կրոնական ժողովի ատենապետ ընտրել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին:

Կրոնական ժողովի ատենապետի պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, սակայն քանի որ հուլիսի 4-ին նա ընտրվել էր պատրիարքական տեղապահի պաշտոնում, ատենապետի պաշտոնը թափուր էր մնացել:

Տեղապաշի պաշտոնում Մաշալյանի ընտրությունից հետո Պոլսո Հայոց պատրիարքարանում պաշտոնապես մեկնարկել է նոր պատրիարքի ընտրության գործընթացը, որը ղեկավարելու է տեղապահը: Վերջինիս գլխավորությամբ առաջիկայում ստեղծվելու է Նախաձեռնող խումբ, որն էլ իրականացնելու է նոր պատրիարքի ընտրության նախապատրաստական աշխատանքները:

Պոլսո Հայոց գործող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը մահացել էր 2019 թվականի մարտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031