Բաժիններ՝

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց դպրոցների բուֆետներում ՀԴՄ կտրոն տպելու պահանջը հանելու նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը»-ը խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկում է ընդլայնել հարկային գաղտնիք չհամարվող տեղեկությունների շրջանակը, հանել դպրոցների բուֆետներում ՀԴՄ կտրոն տպելու պարտադիր պահանջը: Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ հունիսի 25-ի նիստում քվեարկությամբ:

Նախագծին կողմ քվեարկեց 104 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 1:

Նախագծով առաջարկվում է, մասնավորապես, հարկային գաղտնիք չհամարել հարկ վճարողների աշխատողների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը, հարկ վճարող ընկերության հարկային համակարգի վերաբերյալ տեղեկատվությունը և այլն:

Նախկին հարկային օրենսգրքով կրթական հաստատություններում, մասնավորապես դպրոցների բուֆետներում ՀԴՄ կտրոն տպելու պահանջ չի եղել: Սակայն հիմա կա, ու  պատգամավոր Մանուկյանի կարծիքով՝ ընդմիջման ժամանակ 5-10 րոպեում նույնիսկ ցանկության դեպքում հնարավոր չէ կտրոններն ամբողջովին ապահովել: Այսպիսով` նախագծով նախատեսվում է վերացնել դպրոցների բուֆետներում ՀԴՄ կտրոն տպելու պարտադիր պահանջը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս