Բաժիններ՝

Վրաստանում ցանկանում են ռուս զբոսաշրջիկների համար «շաթլներ» գործարկել Երևանից

Վրաստանի հյուրանոցների եւ ռեստորանների ասոցիացիայի ղեկավար Շալվա Ալավերդաշվիլին էկոնոմիկայի նախարարությանը եւ զբոսաշրջության հատվածի ներկայացուցիչներին առաջարկել է Բաքվի, Երեւանի եւ Թուրքիայի Տրապիզոնի օդանավակայաններից անվճար ավտոբուսներ գործարկել ռուս զբոսաշրջիկներին Վրաստան հասցնելու համար։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 21-ին ստորագրել է հրամանագիր՝ Ռուսաստանի ավիաընկերություններին արգելելով հուլիսի 8-ից քաղաքացիների օդային փոխադրումներ իրականացնել Ռուսաստանից Վրաստան, տուրիստական գործարկուներին եւ գործակալներին հանձնարարված է չվաճառել ուղեգրեր:

«Փաստաթղթի հիմնական թեման հետեւյալն է. մերձակա օդանավակայաններում՝ Բաքվում, Երեւանում եւ Տրապիզոնում կտեղակայվեն անվճար այսպես կոչված շաթլներ, որոնք ռուսաստանցի զբոսաշրջիկներին հեշտությամբ կբերեն Վրաստան»,- հայտարարել է Ալավերդաշվիլին Վրաստանի Առաջին ալիքի եթերում: Նրա խոսքով՝ վերջնական որոշում ընդունելու համար քննարկմանը կներգրավեն նաեւ Վրաստանի ԱԳ նախարարությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս