Բաժիններ՝

Հնդկաստանում հայտնաբերել են կորած Ան-32 ինքնաթիռի բեկորները

Հնդկաստանի ռազմական ավիացիան հայտնաբերել է Ան-32 ռազմափոխադրական ինքնաթիռի բեկորները, որը հունիսի 3-ին կորել էր երկրի հյուսիս-արեւելքում: Այդ մասին  լրագրողներին հայտնել է հանրապետության ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը:

«Հնդկաստանի ռազմաօդային ուժերի Մի-17 ուղղաթիռը կորած Ան-32 ինքնաթիռի բեկորները հայտնաբերել է Լիպո բնակավայրից 16 կիլոմետր հեռավորության վրա եւ Տատոից հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում մոտավորապես 3650 մետր բարձրության վրա»,-հայտարարել է ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը:

Ինքնաթիռում գտնված մարդկանց ճակատագրի մասին չի հաղորդվում: Հնդկաստանի օդուժի Ան-32 ռազմափոխադրական ինքնաթիռը, որում գտնվում էր 13 մարդ, հունիսի 3-ին կորել էր Ասամի հյուսիսարեւելյան նահանգում: Ինքնաթիռն ուղղություն էր վերցրել դեպի հարեւան Արունաչալ-Փրադեշի նահանգի բանակային օդակայան, սակայն վերթիռից մոտավորապես կես ժամ անց ընդհատվել էր օդանավի կապը դիսպետչերների հետ:

Հաջորդ օրերին կորած ինքնաթիռի որոնումներին ներգրավվել էին ռազմական ավիացիան, արբանյակներ եւ ցամաքային որոնողական խմբեր: Գործողությունը դժվարացնում էին անձրեւները եւ բարձր ծառերով ու խիտ մացառուտներով ծածկված լեռնային տեղանքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս