Բաժիններ՝

Լավրովը դատապարտել է ԱՄՆ-ի գործողություններն Իրանի դեմ

ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ԱՄՆ-ի գործողություններն Իրանի դեմ, հայտարարել է, որ առկա է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը չկատարելու՝ աշխարհին հարկադրելու փորձ՝ մեկ երկիր խեղդելու համար:

«Սահմանաքանակները, որոնք Իրանի համար սահմանվել են ցածր հարստացված ուրանի եւ ծանր ջրի արտադրության առումով, ուղեկցվել են այդ համատեղ ծրագրում արձանագրված պայմանավորվածությամբ, որ Իրանը կիրականացնի այդ աշխատանքները, իսկ ավելցուկները, որոնք կգերազանցեն սահմանաքանակները, նա կվաճառի արտասահմանում, ինչն էլ տեղի է ունեցել այս բոլոր տարիներին: Այժմ Միացյալ Նահանգները բոլոր երկրներին արգելել է Իրանից գնել այդ ավելցուկները»,- ասել է Լավրովը «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովում:

«Պայմանագրաունակության բացակայութունը, հավանաբար, ամենամեղմն է, որ կարելի է ասել, որովհետեւ առկա է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը չկատարելու՝ ամբողջ աշխարհին հարկադրելու փորձ՝ մեկ երկիր խեղդելու նպատակին հասնելու համար»,- հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս