Ինչի՞ հաշվին է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն տնտեսել բյուջեով հատկացված գումարները
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն անցած տարի շուրջ կես միլիարդ դրամ տնտեսել և վերադարձրել է պետբյուջե: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում հայտարարեց կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը:
«Սա աննախադեպ է, գերազանցում է վերջին հինգ տարիներին պետբյուջե վերադարձված գումարների ընդհանուր արժեքը»,- ասաց Պետրոսյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցին՝ արդյո՞ք չարաշահումներ են բացահայտվել և ուղարկվել պատկան մարմիններին, ինչի՞ հաշվին է տնտեսվել, եթե հնարավոր էր, ինչո՞ւ նախկինում չէր տնտեսվում, կադաստրի նախագահը պատասխանեց, որ որևէ կոնկրետ դեպք չկա, որին հետամուտ են եղել, իսկ տնտեսումները եղել են եղանակային պայմանների շնորհիվ.
«Նաև քաղաքական իրավիճակի փոփոխության և կոմիտեի ղեկավարության փոփոխության կոնտեքստում մի քիչ ավելի խնայողությամբ են ծախսվել, բայց չարաշահման որևէ դեպք դեռս չի բացահայտվել»:
«Փաստորեն՝ քաղաքական փոփոխության արժեը 3.7 մլրդ դրամ է»,- նկատեց Ա.Մանուկյանը: