Բաժիններ՝

Կարգազանց վարորդին հեռացրել են աշխատանքից

«Նախօրեին տարածված տեսանյութում 46 համարի երթուղու վարորդի վարքագիծը քննարկելու համար այսօր Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն է հրավիրվել երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյան։

«Քննարկման արդյունքում որոշում է կայացվել կարգազանց վարորդին հեռացնել աշխատանքից:

Ուղեւորափոխադրող ընկերության ներկայացուցիչներին քաղաքապետարանում հորդորել են աշխատանքներ տանել երթուղու վարորդների հետ՝ խստիվ պահպանել ուղեւորների հետ շփման վարքականոնը, ինչպես նաեւ ավելի ուշադիր լինել Ճանապարհային երթեւեկության կանոնները պահպանելու հարցում:

Ուզում եմ նշել նաեւ, որ առհասարակ վարորդների վարքագծի հետ կապված խնդիրները գործող տրանսպորտային համակարգի պայմաններում լուծել, ըստ էության, հնարավոր չէ: Հարցի խորքային լուծումը կտրվի այն ժամանակ, երբ ուղեւորները կօգտվեն հարմարավետ ու արժանապատիվ տրանսպորտից, իսկ վարորդը կաշխատի նորմալ պայմաններում, պարզ ասած, վարձատրությունը կախված չի լինի ուղեւորների քանակից:

Այս ամենն իրագործելու համար քաղաքապետարանը ներկայումս ինտենսիվ աշխատանք է տանում՝ տրանսպորտի նոր ցանցը հնարավորինս շուտ գործարկելու ուղղությամբ»,- գրել է նա:

Նախօրեին տարածված տեսանյութում արձանագրված՝ 46 համարի միկրոավտոբուսային երթուղու վարորդի վարքագիծը քննարկելու համար…

Gepostet von Hakob Karapetyan am Dienstag, 11. Juni 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս