Դեշամը պատահաբար հայտնել է «Ռեալի» ևս մեկ նորեկի անունը
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը պատահաբար հայտնել է Մադրիդի «Ռեալի» կողմից «Լիոնի» պաշտպան Ֆերլան Մենդիի ձեռքբերման մասին:
«Ֆերլան Մենդին անհավանական թռիչք կատարեց: Երկու տարի առաջ նա խաղում էր Լիգա 2-ում, իսկ հիմա հանդես է գալու «Ռեալի» կազմում»,- Դեշամին է մեջբերում Goal-ը:
Transfermarkt-ը 24-ամյա Մենդիին գնահատում է 30 մլն եվրո: Ըստ շշուկների՝ ֆուտբոլիստի համար «Ռեալը» «Լիոնին» վճարել է 55 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը