ՊԵԿ-ի «պատասխանը» չուշացավ. Աշխատանքից ազատվել է Ջանջուղազյանի աներձագը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս գրել էինք, որ Դավիթ Անանյան-Ատոմ Ջանջուղազյան հակասության պատճառով աշխատանքից ազատվել է Դավիթ Անանյանի հարազատ եղբայրը, որը զբաղեցնում էր ֆինանսների նախարարության գնումների բողոքարկման խորհրդի ղեկավարի պաշտոնը։
Մեզ հայտնի դարձավ, որ այս պաշտոնանկության «պատասխանը» չի ուշացել, և դրանից անմիջապես հետո աշխատանքից ազատվել է ՊԵԿ ֆինանսահաշվային վարչության պետ Արթուր Մարտիրոսյանը, ով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի աներձագն է՝ կնոջ եղբայրը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: