Բաժիններ՝

Հարավային Կորեան 8 մլն դոլար կփոխանցի ՄԱԿ-ին՝ ԿԺԴՀ-ին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար. Yonhap

Կորեայի Հանրապետությունը 8 մլն դոլար կփոխանցի ՄԱԿ-ի հաշիվներին՝ ԿԺԴՀ-ին պարենային օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին Yonhap գործակալությանը հայտնել է միավորման նախարարության մի աղբյուր, որը ղեկավարում է ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունները:

«Ակնկալում ենք, որ միջոցները ՄԱԿ-ի հաշիվներին կփոխանցվեն արդեն երեքշաբթի կամ չորեքշաբթի օրը»,- նշել է նա:

Ավելի վաղ «Չունան իլբո» հարավկորեական թերթը՝ վկայակոչելով սեփական բարձրաստիճան աղբյուրներ, հայտնել է, որ ԿԺԴՀ-ն Վիետնամին խնդրել Է պարտքով 300 հազար տոննա պարենամթերք տրամադրել իրեն: Հրատարակության տվյալներով՝ համապատասխան խնդրանքը Վիետնամի ղեկավարության հետ այս տարվա փետրվարին Հանոյում կայացած հանդիպումների ընթացքում հնչեցրել է ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունը:

Վիտնամի կառավարությունը «դրական պատասխան է տվել»: 2019 թվականին ԿԺԴՀ-ում ռեկորդային երաշտ է հաստատվել: Ինչպես հայտնել են ԿԺԴՀ-ի զանգվածային լրատվամիջոցները, 2019 թվականի հունվարից մինչեւ մայիսի 15-ն ընկած ժամանակաշրջանում հանրապետությունում գրանցվել են միջինը ընդամենը 56,3 մմ տեղումներ, ինչը վերջին 100 տարվա ընթացքում ամենածանր երաշտի պատճառ է դարձել:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գնահատումների համաձայն՝ ներկայում հանրապետության 10 միլիոնից ավելի բնակիչներ սննդամթերքի պակաս են զգում, եւ նրանք բավականաչափ պարենամթերք չունեն մինչեւ հաջորդ բերքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս