Բաժիններ՝

Նադալը մինչ Ուիմբլդոն ոչ մի մրցաշարի չի մասնակցի

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը այլևս մրցաշարի չի մասնակցի մինչև Ուիմբլդոնը:

Այս մասին թենիսիստը հայտարարել է անձամբ: «Ինձ դուր է գալիս խաղալ խոտածածկի վրա: Բայց ինչպես հայտնի է, այլևս չեմ կարող խաղալ մի քանի շաբաթ անընդմեջ և որոշում եմ կայացրել մինչ Ուիմբլդոն որևէ մրցաշարի չմասնակցել»,-ասել է Նադալը:

Նախօրեին թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության այս տարվա չեմպիոնը ևս իսպանացի Ռաֆայել Նադալն է: Տղամարդկանց մենախաղի եզրափակչում մրցեցին իսպանացի Ռաֆայե Նադալը և Ավստրիայից Դոմինիկ Տիմը: 3 ժամ 1 րոպե ձգված մրցախաղում Նադալը հաղթեց չորս սեթերից հետո 6:3, 5:7, 6:1, 6:1 հաշվով: Նախորդ տարի ևս այս զույգը մրցել էր «Ռոնալ Գարոս»-ի եզրափակչում, որտեղ նորից հաղթել է իսպանացին:

Նադալը 12-րդ անգամ հաղթեց Ֆրանսիայի բաց առաջնությունում և իր կարիերայի ընթացքում նվաճեց 82-րդ տիտղոսը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930