 
                        Երկրաշարժ՝ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Արցախում
 
                                    Հունիսի 9-ին, տեղական ժամանակով ժամը 22:23-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:23-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.250 և արևելյան երկայնության 47.030 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան՝ Բարդա քաղաքից 15 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ:
Ըստ նախնական տեղեկության երկրաշարժը զգացվել է ԱՀ տարածքում` Մարտակերտ քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        