#ԱզատությունԳոլունովին. տեսաուղերձներ՝ ի աջակցություն լրագրողի
Մի շարք ռուս լրագրողներ, հաղորդավարներ, երաժիշտներ, կինեմատոգրաֆի ներկայացուցիչներ և այլք տեսաուղերձներ են հղել ի աջակցություն բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց կարողությունների մասին հետաքննություններով հայտնի լրագրող, «Մեդուզա»-ի թղթակից Իվան Գոլունովին, ում Ռուսաստանի իշխանությունները մեղադրանք են առաջադրել:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը պնդում է, թե հետաքննող լրագրողի պայուսակում և տանը խոշոր չափերի թմրամիջոցներ է հայտնաբերել։ Գոլունովը, սակայն, կտրականապես հերքում է մեղադրանքները: