Բաժիններ՝

Գառնիում հարձակվել են «Ադեկվատի»-ի անդամներից մեկի վրա. Hraparak.am

Քիչ առաջ Hraparak.am-ը տեղեկություն է ստացել, որ այսօր վաղ առավոտյան՝ ժամը 6-ին մոտ Գառնիում հարձակման է ենթարկվել Ադեկվատների անդամներից մեկը՝ Ազատ Ադամյանը։ Նախ անհայտ անձը, աղբյուրի տեղեկություններով քրեական հեղինակություն, հարձակվել է նրա մեքենայի վրա՝ ջարդել, ապա բարձրացել նրա տուն և փորձել է ջարդել տան դուռը։ Մեծ թվով մարդիկ են հավաքվել։ Կայքը փորձել է մանրամասներ իմանալ Ազատ Ադամյանից, Hraparak.am-ի աղբյուրը նշել է, որ հարձակվողը զենք է հանել: Սակայն, նա չցանկացավ այս թեմայով որևէ բան ասել: «Ես մեկնաբանություն չունեմ էդ առիթով»,- ասել է նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս