««Մանկապարտեզային» իրավական մշակույթ ունեցող քաղաքական թիմին պետք է հեռու պահել պետական ինստիտուտների նկատմամբ «վիրահատական միջամտություններից»». Ռուբեն Մելիքյան
«Իրավական ուղի» իրավապաշտպան հ/կ-ի նախագահ, Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հիանալի օրինակ, որ ցանկացած ոչ հաճո դատական ակտից հետո «նեղացկոտ» պաշտոնյաները հրապարակավ սպառնում են «վեթինգով» (իրականում իհարկե նկատի ունեն դատավորին իր վճռի համար պատժելը)։
Հիանալի օրինակ, որ եթե այս թիմը չունենա պատշաճ հակակշիռներ, կդառնա սովորական բռնապետություն։
Հիանալի օրինակ, որ «մանկապարտեզային» իրավական մշակույթ ունեցող քաղաքական թիմին պետք է հեռու պահել պետական ինստիտուտների նկատմամբ «վիրահատական միջամտություններից»։
ՀԳ-1. Դժգո՞հ եք (դեպքերի երևի 90%-ում կողմերից մեկը դժգոհ է մնում) – խնդրեմ, բողոքարկեք։ Գուցե ճիշտ եք, և վերադաս դատարանը կբավարարի ձեր բողոքը։ Ի՞նչ է եղել որ։ Առավել ևս՝ բարձրակարգ փաստաբան ունեք։
ՀԳ-2. Ի դեպ, իմ անձնական կարծիքով, նշված դատավորը շատ ավելի լավ հանրային ծառայող է, քան նշված նախարարը։ Մի պահ հիշենք, թե ու՛մ տեղակալի նկատմամբ են մեղադրանք առաջադրել կաշառքի համար»: