«Հերթական փաստաթուղթն է, որը ցույց է տալիս՝ ինչու են շատ բուժաշխատողներ «նեղվում», երբ պատռում եմ իրենց շեֆի դիմակը». Մարինա Խաչատրյան
Հասարակական-քաղաքական գործիչ Մարինա Խաչատրյանը ուշագրավ մի փաստաթուղթ է հրապարակել, որը վերաբերվում է Հայաստանում պալիատիվ խնամքին և հակացավային թմրանյութերի լայնածավալ ներդրմանը։ Նա մասնավորապես նշել է.
«Սիրելի’ հայրենակիցներ,
Այո՛, Վահե Տեր-Մինասյանին Առողջապահության տեսչական մարմինը տուգանել է իմ դիմումի հիման վրա։ Դրան կանդրադառնանք ավելի ուշ։
Վահե Տեր-Մինասյանն այս պահին ամենակարևոր հարցը չէ, որի մասին պետք է բոլորդ տեղեկանաք։
Կցում եմ մի փոքր դրվագ շատ լուրջ ու ծավալուն փաստաթղթից։
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻԴ ՏԱՐԱԾԵԼ
Այս փաստաթուղթը վերաբերվում է Հայաստանում պալիատիվ խնամքին և հակացավային թմրանյութերի լայնածավալ ներդրմանը։
Ծրագիրն իրականացվում է Սորոսի ֆոնդի միջոցներով` Լ.Մինասյանի ղեկավարությամբ։
Ծրագրի իրականացումն արդեն սկսվել է։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ !!!!
Խնդրում եմ ուսումնասիրեք փաստաթղթում նշված անձնաց ինքնությունը։ Կհամոզվեք, որ Սորոսը ներաճել է մեր կյանքի և գործունեության բոլոր ոլորտներ։ Սա ազգային անվտանգության խնդիր է, որով պետք է անպայման զբաղվեն համապատասխան կառույցները։ Չգիտեմ, թե ինչու են նրանք մինչև հիմա լուռ։
Սա հերթական փաստաթուղթն է, որն ինձ ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչու են շատ բուժաշխատողներ «նեղվում», երբ պատռում եմ իրենց շեֆի դիմակը։
Ես խոստացել եմ, որ բացահայտումների շղթան շարունակվելու է։ Մենք միահամուռ ուժերով պետք է կանգնեցնենք մեր հայրենիքը խժռելու ցանկություն ունեցող սարսափելի խմբավորման գործունեությունը։
#Ամեն_ինչն_է_վաճառվում
#Ամոթ_ձեր_կերած_երդմանը
#Stop_Soros
#Stop_Regimen_Minasyan
#Փաշինյանը_թույլ_ղեկավար_է»: