Առաջարկվել է տապին ծարավն ամենից լավ հագեցնող ըմպելիքը
Շոգ եղանակին լավագույն ըմպելիքը խնձորի հյութն է՝ կրկնակի նոսրացված ջրով: Այս մասին գրել է «Ռոսիյսկայա գազետան»՝ վկայակոչելով Ռուսաստանի Հյութեր արտադրողների միության նախագծի ղեկավար Լյուդմիլա Խոմիչին: Նրա խոսքով՝ հենց ջրով խառնած հնձորի հյութն է լավագույնը ծարավը կոտրելու եւ օրգանիզմի աղային հաշվեկշիռը վերականգնելու համար:
Փորձագետը վկայակոչել է կանադացի գիտնականների հետազոտությունների արդյունքները, որոնք հանգել են այն եզրակցության, որ այդ ըմպելիքը նույնիսկ ավելի արդյունավետ է, քան հատուկ լուծույթները (էլեկտրոլիտները), որոնք բժշկության մեջ օգտագործվում են աղիքային խանգարումների ժամանակ:
Նման գործողությունը պայմանավորում է կալիումի ներկայությունը, որով հարուստ են բոլոր հյութերը: Խոմիչը նշել է, որ տապին ավելի լավ է նախապատվությունը տալ հատապտղային մորսերին եւ թթու հյութերին, որոնք անհրաժեշտ է նոսրացնել ջրով: Նա նաեւ խորհուրդ է տվել խմել բանարեղենային հյութեր, որոնք ավելի քիչ քանակությամբ շաքար են պարունակում մրգահյութերի համեմատությամբ: Ըստ որում մասնագետները խորհուրդ են տալիս գործածել օրական երեք բաժակ ըմպելիքից ոչ ավելի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: