Թողարկվել Է Լը Մանում Ferrari-ի եւ Ford-ի դիմակայության մասին ֆիլմի թրեյլերը
«Քսաներորդ դար Ֆոքս» կինոստուդիան թողարկել է «Լը Մանի 24 ժամը» մրցարշավում Ferrari-ի եւ Ford-ի դիմակայության մասին ֆիլմի թրեյլերը: Ford v Ferrari կինոնկարի սյուժեն կպատմի այն ինժեներների խմբի մասին, որոնք Քերոլ Շելբիի եւ Քեն Մայլսի ղեկավարությամբ նոր «Ֆորդ» են են կառուցում 1966 թվականի սեզոնի համար:
Ford v Ferrari ֆիլմում գլխավոր դերերը կատարում են Մեթ Դեյմոնը (Քերոլ Շելբի) եւ Քրիստիան Բեյլը (Քեն Մայլս): Նրանց հերոսները միասին Ford Motor Company-ի համար կկառուցեն հեղափոխական մրցարշավային ավտոմոբիլ՝ միաժամանակ փորձելով պայքարել «կորպորատիվ բյուրոկրատիայի, ֆիզիկայի օրենքների եւ անձնական դեւերի դեմ»: Այդ ավտոմեքենան «Ֆորդին» թույլ կտա հաղթել Ferrari-ին եւ դառնալ «Լը Մանի 24 ժամը» մարաթոնի հաղթող:
Կինոնկարը վարձույթ դուրս կգա այս տարվա նոյեմբերի 15-ին:
1966 թվականի «Լը Մանի 24 ժամն» ավարտվել է Ford-ի եռակի հաղթանակով. Ford GT40 Mk.II սպորտկարերին հաջողվել Է վերջնագծին հասնել մեկը մյուսի հետեւից:
Maranello Concessionaires թիմի Ferrari 275 GTB/C-ն այդ մրցարշավում դարձել է սոսկ ութերորդը: Հաջորդ երեք տարում GT40-ը մնացել Է մարաթոնի անվերապահ առաջատարը: