Բաժիններ՝

Ռոուհանին ԱՄՆ-ի առաջարկած «դարի գործարքը» որակել է դավադրություն Պաղեստինի դեմ

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին «դարի գործարքը», որն ԱՄՆ-ի կողմից առաջ է մղվում իսրայելացիներին եւ պաղեստինցիներին հաշտեցնելու համար, որակել է դավադրություն՝ ուղղված Պաղեստինի նպատակները ոչնչացնելուն: Այդ մասին ասված է Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության կայքում զետեղված հայտարարության մեջ:

«Դարի գործարքը դավադրություն է՝ ուղղված Պաղեստինի ակնկալիքները ոչնչացնելուն, բռնազավթման ընդլայնմանը եւ ոտնձգություններ իսլամական բոլոր երկրների դեմ»,- նշվում է Ռոուհանիի նամակում, որը հասցեագրված է այն երկրների ղեկավարներին, որոնք Մեքքայում մասնակցում են Իսլամական համագործակցության կազմակերության հանդիպմանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում մշակվող գործարքը վտանգավոր է, քանի որ դրա հեղինակները ձգտում են պաղեստինցիներին զրկել սեփական ճակատագիրը որոշելու եւ պաղեստինյան անկախ պետություն ստեղծելու իրավունքից: Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտնել է, որ մտադիր է հունիսի վերջին Բահրեյնում տնտեսական համաժողով կազմակերպել պաղեստինյան տարածքներում ներդրումների ներգրավման համար, ինչը պետք է առաջին քայլը դառնա նրա կողմից ծրագրված մերձավորարեւելյան «դարի գործարքի» իրականացման գործում, որը կոչված է վերջ դնելու պաղեստինա-իսրայելական հակամարտությանը:

Արաբական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, ամերիկյան ծրագիրը միտված էԷ այն բանին, որ պաղեստինցիները հրաժարվեն Իսրայելի կողմից գրավված տարածքներից՝ տնտեսական արտոնությունների, ինչպես նաեւ պաղեստինյան պետության ստեղծման գործում արաբական միապետություններից ֆինանսական օգնության տրամադրման դիմաց, պետություն, որի մի մասը, ԱՄՆ-ի պլանի համաձայն, պետք է գտնվի Սինայի թերակղզում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս