Բաժիններ՝

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ինովեյթ Արմենիա» ամենամյա փառատոնում հանդես է եկել բանախոսությամբ

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում մասնակցել է «Ինովեյթ Արմենիա» ամենամյա 4-րդ փառատոնին։ Այս մասին հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից:

Փառատոնի ընթացքում քարտուղար Գրիգորյանը հանդես է եկել բանախոսությամբ Հայաստանում հետհեղափոխական գործընթացների, քաղաքական փոփոխությունների, արձանագրված նվաճումների, Հայաստանի անվտանգության բովանդակության, անվտանգության ոլորտում առաջադրված նպատակների, Անվտանգության խորհրդի գործունեության և տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտում Հայաստանի ծրագրերի մասին։

Փառատոնի հաջորդ փուլում ԱԽ քարտուղարը մասնակցել է Հայաստան-Սփյուք հարաբերությունների թեմային նվիրված պանելային քննարկումներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս