«Սպառողներին մոլորեցնում են». Ռուբեն Հայթյան
Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի իրավաբանական անձանց միությանը մտահոգում է սպառողին մոլորեցնելու երևույթը։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց միության փոխնախագահ, մարքեթինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը։
«Հատկապես որոշ կաթնամթերքներ նմանակում են. կաթնայուղը փոխարինում են բուսայուղով, և մակնշումն արվում է այնպիսի շրիֆտով, որը քաղաքացուն հասանելի է խոշորացույցով»,- մանրամասնեց նա։
Հայթյանը ասաց, որ խնդրով դիմել են պատկան մարմիններին, բայց լուծում ցայսօր չկա։
Մանրամասները՝տեսանյութում
Զարուհի Դիլանյան