Բաժիններ՝

ԷՄԳ-ն 2019 թվականին նավթի պահանջարկի աճի կանխատեսումը նվազեցրել է օրական մինչև 1,3 մլն բարել

Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ) 2019 թվականին նավթի պահանջարկի աճի կանխատեսումը նվազեցրել է օրական 90 հազար բարելով՝ օրական մինչեւ 1,3 միլիոն բարել: Այդ մասին ասված է գործակալության մայիսյան հաշվետվության մեջ:

«2019 թվականին (նավթի պահանջարկի) մեր ընդհանուր գնահատումը անցյալ տարվա կեսերից փոխվել է օրական 90 հազար բարելով նվազեցնելու կողմը՝ օրական մինչեւ 1,3 մլն բարել: Նվազման միտումով կանխատեսման վերանայումը հիմնականում տեղի է ունենում Բրազիլիայում, Չինաստանում, Ճապոնիայում, Կորեայում, Նիգերիայում եւ այլ երկրներում առաջին եռամսյակի արդյունքներով ավելի թույլ տվյալների, քան սպասվում էր, ֆոնին»,-ասված է փաստաթղթում:

Ընդ որում՝ ԷՄԳ-ն նշում է, որ «հավանաբար, պահանջարկի աճի դանդաղումը կլինի կարճաժամկետ» եւ կարծում է, որ տարվա մնացած ժամանակաշրջանում նավթի պահանջարկի աճի տեմպերը կարագանան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս