«Երևանի ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել հաստիքացուցակների նախագծին». Դավիթ Խաժակյան
Քիչ առաջ Երևանի ավագանու ֆինանսաբյուջետային հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց քաղաքապետի ու այլ քաղաքային պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագծին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
168.am-ի հետ զրույցում վերջինս նշեց, որ 10 հոգի էր նիստին քվեարկում։ Ձայների հարաբերակցությունը հետևյալն էր` 5 կողմ, երկու դեմ, երեք ձեռնպահ։ Այսպիսով կողմերը չունեցան մեծամասնություն, ու նախագիծը բացասական եզրակացության արժանացավ։