Երևանից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ժամանակին
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան, որտեղ վթար էր տեղի ունեցել, թռիչքներն ու վայրէջքները մայիսի 6-ին իրականացվել են առանց ուշացումների: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանն ասաց, որ մայիսի 6-ին «Շերեմետևո» օդանավակայանից վերջին ինքնաթիռը «Զվարթնոց»-ում վայրէջք է կատարել ժամը առավոտյան 05:55-ին: «Դեպի Մոսկվայի օդանավակայան այսօր վերջին թռիչքն իրականացվել է 07:40-ին: Բոլոր չվերթներն իրականացվել են ժամանակին»,-նշեց նա:
«Շերեմետևո» օդանավակայանի պաշտոնական կայքի համաձայն՝ չվերթվերն իրականացվում են չվացուցակի համաձայն, սակայն կան որոշակի ուշացումներ: