Բաժիններ՝

«Այսօրվանից եռօրյա սուգ է հայտարարվում Մուրմանսկի մարզի տարածքում». Անդրեյ Չուբիս

Ռուսաստանի Մուրմանսկի մարզում եռօրյա սուգ է հայտարարված «Շերեմետեւո» օդանավակայնում SSJ-100 ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որը մայիսի 5-ի երեկոյան մեկնել էր Մուրմանսկ, բայց վերադարձել էր օդանավակայան, վթարային վայրէջք կատարել ու բռնկվել։

«Այսօրվանից եռօրյա սուգ է հայտարարվում Մուրմանսկի մարզի տարածքում»,- լույս մայիսի 6ի գիշերը լրագրողներին հայտնել  մարզի ղեկավարի պաշտոնակատար Անդրեյ Չուբիսը:

Ռուսաստանի քննչական կոմիտեն հաստատել է 41 մարդու, այդ թվում՝ երկու երեխայի զոհվելը: Ինքնաթիռում եղած 78 ուղեւորներից հաջողվել է փրկել 37-ին, հոսպիտալացվել է հինգ մարդ:

Մոսկվայից Մուրմանսկ ընթացող SU1492 չվերթը աղետի ազդանշան էր տվել թռիչքից հետո՝ կապված, ենթադրաբար, կապի եւ սարքավորումների խափանման հետ: Օդանավը հարկադրական վայրԷջք է կատարել եւ բախվել  էթռիչքային գոտուն նախ շասսիով, իսկ հետո քթամասով, ինչի հետեւանքով ինքնաթիռը բռնկվել է:

Ուղեւորներն ու անձնակազմի անդամներն ինքնաթիռից դուրս են եկել փչովի շարժասանդուղքով: «Աերոֆլոտի» ներկայացուցիչը հայտնել է, որ Superjet-ի ուղեւորները տարհանվել են 55 վայրկյանի ընթացքում (նորմատիվը 90 վայրկյան է): Աղետի վայրում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են լույս երկուշաբթի օրվա գիշերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս