«Ինձ հայտնի չէ, որ գործում 7 էջ Հայաստանում գտնվող գույքերի ցուցակ լինի առնվազն». ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր լրատվականներից մեկի՝ «Փաստաբանները պահանջում են ոչ իրավաչափ ճանաչել Քոչարյանի առանձնատան և մյուս գույքերի վրա կալանք դնելու որոշումը» հրապարակումը և մեկնաբանել.
«Փաստաբաններին ասեք՝ ինչո՞ւ չեք հրապարակում գույքի ցուցակը: Վախո՞ւմ եք…. ախ, հա…. ամաչում եք…. Մի ամաչեք, հրապարակեք այդ 7 էջը: Թե՞ ուզում եք ծածուկ կալանքի տակից հանեք, որ չիմանանք… Շուտով ամբողջ աշխարհը կիմանա, թե անգրոշ Երևան եկած Ռոբերտ Քոչարյանի ընտանիքն ինչ միլիարդների կարողություններ ունի… 7 էջ հասցեներ, մնացածը դուք պատկերացրեք: Որևէ եթիմի «ակծիվիստի» մի ակցիայի դիմաց Հյուսիսային պողոտայում մի բնակարան նվիրելը համարժեք է նրան, որ ես որևէ մեկին մեկ ծխախոտ նվիրեմ: Պատկերացրեք, այդքան ունեն…. Ու դա՝ միայն իրենց անունով գրանցածները ու միայն Հայաստանում: Թե որքան էլ ունեն արտերկրում ու այլոց անունով, դա միայն իրենք գիտեն…»։
168.am– ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը թեմայի մասով մեկնաբանություն չտվեց, քանի որ, ըստ նրա՝ հստակեցված չէ՝ ինչ ցուցակի մասին է խոսքը, այն առնչվո՞ւմ է քրեական գործին, թե՞ ոչ։
«Իմ տպավորությամբ՝ սա քրեական գործի հետ չառնչվող ինչ-որ հայտարարություն է առնվազն այնքանով, ինչքանով…։ Եթե ինչ-որ պարզաբանում կլինի, թե քրեական գործի հետ է առնչվում, խնդրեմ, կպարզաբանենք, բայց այստեղ էլ հարց կառաջանա, թե Սաֆարյանին որտեղի՞ց ընդհանրապես գործի նյութ»,- ասաց Օրբելյանը ու տեղեկացրեց, որ իրենց հայտնի չէ, որ գործում 7 էջ ՀՀ-ում գտնվող գույքերի ցուցակ լինի։
Փաստաբաններին ասեք՝ ինչո՞ւ չեք հրապարակում գույքի ցուցակը: Վախո՞ւմ եք…. ախ, հա…. ամաչում եք…. Մի ամաչեք,…
Gepostet von Styopa Safaryan am Freitag, 3. Mai 2019
Զարուհի Դիլանյան