Ուշագրավ փոփոխություն. Հայկ Մարությանը նախատեսում է կրճատել ֆինանսական վարչության պետի տեղակալների 2 հաստիքները
Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքապետարանի հաստիքացուցակների փոփոխության մասին դիտարկումներս շարունակաբար կներկայացնեմ, բայց հիմա պետք է ասեմ մի ուշագրավ փոփոխության մասին:
Քաղաքապետը էլ ավելի ուռճացնելով աշխատակազմը այլ մասերով, նախատեսում է կրճատել ֆինանսական վարչության պետի տեղակալների 2 հաստիքները, ինչի արդյունքում այդ կարևորագույն վարչությունը կմնա առանց պետի տեղակալի: Որևէ այլ վարչության պետի տեղակալի հաստիք այս փոփոխություններով չի նախատեսվում կրճատել:
Բաց և պարզ տեքստով դիմում եմ քաղաքապետին և վերջինիս տեղակալ Հայկ Սարգսյանին: Դուք շատ լավ գիտեք, որ այս որոշումը տրամաբանված չէ` կայացրել եք անձնավորված որոշում: Ես դիմում եմ Ձեզ վերանայելու այդ որոշումը մինչև ավագանու արտահերթ նիստը:
Քիչ չեմ քննադատել ձեր գործողությունները այս ընթացքում, բայց, եթե ձեր այդ քայլից համոզվեմ, որ ունակ եք նման մանրախնդրության և պրոֆեսիոնալների հետ աշխատելու ձեր պատրաստակամությունը սին էր, ապա մինչև Ձեր պաշտոնավարման ավարտը կտեսնեք, թե ավագանու վերահսկողական լիազորությունը ուր կարող են հասնել»:
Քաղաքապետարանի հաստիքացուցակների փոփոխության մասին դիտարկումներս շարունակաբար կներկայացնեմ, բայց հիմա պետք է ասեմ մի…
Gepostet von Դավիթ Խաժակյան am Samstag, 4. Mai 2019