Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպանը կրկին պատժամիջոցներով է սպառնացել «Հյուսիսային հոսք-2»-ի համար
Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելը հերթական անգամ պատժամիջոցներով էսպառնացել գերմանական ընկերություններին «Հյուսիսային հոսք-2» նախագծին մասնակցելու համար: Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Focus շաբաթահանդեսին տված հարցազրույցում, որը հրապարակվել է մայիսի 3-ին։
«Ամերիկյան տեսակետով՝ այդ գազատարը ոչ միայն գազ է փոխադրում, այլեւ պատժամիջոցների ենթարկվելու մեծ ռիսկ ունի»,-ասել է դիվանագետը:
2019 թվականի հունվարի կեսին Գրենելը գերմանական ֆիրմաներին նամակներ է ուղարկել, որոնցում նախազգուշացրել է «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությանն օժանդակելու պատճառով Վաշինգտոնի կողմից նրանց նկատմամբ սահմանափակիչ միջոցների կիրառման հնարավորության մասին:
Դրանցում դիվանագետն ընդգծում է, որ նախագծին նրանց մասնակցությունը«կարող է իր հետ պատժամիջոցների սահմանում բերել»: Բացի այդ, նա ԳԴՀ-ի իշխանություններին քանիցս քննադատել Է այն բանի համար, որ նրանք չեն պատրաստվում պաշտպանության ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2 տոկոսին:
Այս դիտողությունները ԳԴՀ-ում ընկալվել էին որպես միջամտություն ներքին գործերին: Մասնավորապես, Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Կուբիկին պահանջել էր պերսոնա նոն գրատա հայտարարել Գրենելին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: