Բաժիններ՝

Ամենուրեք սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում`

Մայիսի 2-ին, 5-7-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում, 3-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամենուրեք սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ:

Քամին՝ հարավ-արևելյան` 4-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ին կնվազի 5-6 աստիճանով, 5-7-ը նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում՝

Մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 17-20 մ/վ։ Մայիսի 5-ի ցերեկը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի մայիսի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 29.50C (1996 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 4.00C (1994 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 15.40C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս