Աշխատանքային օրերի տեղափոխությունների դեպքում ՀՀ վարչապետի աշխատակազմն առնվազն մեկ ամիս առաջ հանդես կգա հայտարարությամբ
Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի, ինչպես նաև բացառիկ նշանակության իրադարձությունների հանգամանքով պայմանավորված՝ աշխատանքային օրերի տեղափոխությունների դեպքում ՀՀ վարչապետի աշխատակազմն առնվազն մեկ ամիս առաջ հանդես կգա հայտարարությամբ:
Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: