Բաժիններ՝

Շրի Լանկայում շուրջ 10 հազար զինվորականներ են պահպանում մզկիթներն ուրբաթօրյա աղոթքի օրը. Reuters

Շրի Լանկայում շուրջ 10 հազար զինվորականներ են պարեկում մզկիթների եւ այլ կրոնական վայրերի մոտ: Ինչպես հայտնել է Reuters լրատվական գործակալությունը, իշխանությունները զգուշանում են հնարավոր ահաբեկչական գործողություններից ապրիլի 21-ի պայթյուններից հետո, որոնց հետեւանքով, վերջին տվյալներով՝ զոհվել է շուրջ 250 մարդ:

Նախօրյակին Շրի Լանկայի մուսուլմանական կրոնական գործերի նախարար Աբդուլ Հալիմ Մոհամեդ Հաշիմն այդ կղզի-պետության իսլամի հետեւորդներին կոչ է արել ապրիլի 26-ին ավանդական ուրբաթօրյա աղոթք չանցկացնել մզկիթներում, այլ այն անել տանը:

Կարդինալ Մալկոլմ Ռանջիթն իր հերթին կոչ է արել նաեւ քրիստոնյա հոգեւորականներին՝ պատարագներ չանցկացնել մինչեւ իրադրության բարելավումը: «Անվտանգությունը կարեւոր է»,-նշել է կարդինալը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս