Ի գիտություն ուսուցիչների՝ փոխվել են հայտերի ներկայացման վերջնաժամկետները. ԿԳՆ
Ուսուցիչների պետական ստանդարտները նպատակ ունեն նկարագրել ուսուցչի իրավասություններն ու լիազորությունները, սահմանել ուսուցիչների մասնագիտական զարգացման հնարավոր ճանապարհներն ու հետագծերը, ուսուցչից պահանջվող աշխատանքային այն գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, որոնք անհրաժեշտ են կրթության կազմակերպումը, ինչպես նաև դասավանդումն ու ուսումնառությունը որակյալ և արդյունավետ դարձնելու համար:
Պետական ստանդարտները կարող են հիմք հանդիսանալ ուսուցիչների որակավորման, նախնական և շարունակական մասնագիտական կրթության, ինչպես նաև ատեստավորման համակարգի բարելավման համար:
Հրավիրվող հանդիպման ժամանակ քննարկվելու են ստանդարտների միջոցով ուսուցչական համայնքի որակին, շարունակական մասնագիտական զարգացմանը, մասնագիտական զարգացման հնարավոր ճանապարհների ու հետագծի մշակմանը և ուսուցիչների մասնագիտական կրթությանն առնչվող հարցեր:
Այս նպատակով՚ ՀՀ ԿԳ նախարարությունը ուսուցիչներին հրավիրում է մասնագիտական քննարկման: Հայտագրվելու համար խնդրում ենք վերոնշյալ թեմաների շուրջ Ձեր դիտարկումներն առավելագույնը 500 բառի սահմաններում ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով՝ մինչև 2019թ.-ի ապրիլի 28-ը ներառյալ՝ նախկինում սահմանված ապրիլի 25-ի փոխարեն: