Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի». մանկունյան դերբիին ընդառաջ

Ապրիլի 24-ին Անգլիայի Պրեմիեր Լիգայի ավարտական հատվածի կենտրոնական հանդիպումներից մեկում «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի «Մանչեսթեր Սիթիին»: Օլե-Գունար Սուլշերի սաները պայքարում են՝ լավագույն քառյակում տեղ գրավելու, իսկ Գվարդիոլայի սաները՝ չեմպիոն դառնալու համար:

«Մանչեսթեր Յունայթեդ»

Օլե-Գունար Սուլշերի հետ «Մանչեսթեր Յունայթեդը» սկսեց հրաշալի խաղալ, բայց հետո հանկարծակի կանգ առավ:. Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո «կարմիր սատանաները» պետք է կենտրոնանային ներքին գործերի վրա, սակայն վերջին տուրի հանդիպումը ցույց տվեց, որ թիմի խաղում խնդիրները չեն վերացել: Մանչեսթերյան ակումբն անսպասելիորեն պարտվեց «Էվերթոնին»՝ 0:4 հաշվով:

Այս պարտությունը Սուլշերի սաներին թողեց 6-րդ հորիզոնականում, սակայն մանչեսթերցիները դեռևս լավագույն քառյակում հայտնվելու հնարավորություն ունեն: Երրորդ հորիզոնականը զբաղեցնող «Տոտենհեմից» Սուլշերի թիմը հետ է մնում 3 հորիզոնականով, չորրորդ հորիզոնականը զբաղեցնող «Չելսիից»՝ ևս, սակայն լոնդոնցիներն անցկացրել են մեկ խաղ ավելի:

Կարդացեք նաև

Տնային վերջին խաղերում «կարմիր սատանաները» պարտվեցին միայն «Բարսելոնային» (0:1), իսկ առաջնությունում նրանց հաղթական շարքն արդեն հասել է 14 խաղի: Միայն «Տոտենհեմին» են նրանք պարտվել տանը (0:3)՝ առաջնության սկզբում:

Սուլշերն այս խաղից հետո կրկին ունի խնդիրներ պաշտպանությունում: Վնասվածքներ ունեն Ֆիլ Ջոնսը, Էրիկ Բային և Լուիս Անտոնիո Վալենսիան: Վնասվածք ունի նաև կիսապաշտպան Անդեր Էրերան:

«Մանչեսթեր Սիթի»

«Մանչեսթեր Սիթի» համար ևս խաղը մեծ նշանակություն ունի: Եթե նայենք մրցաշրջանի մնացած խաղերին, կարող ենք ասել, որ «կարմիր սատանաները» միակ մրցակիցն են առաջիկայում, որ կարող են զրկել «քաղաքայիններին» չեմպիոնի տիտղոսից: Այս խաղից բացի,  Խոսեպ Գվարդիոլայի սաները հանդիպումներ ունեն «Լեսթերի», «Բերնլիի» և «Բրայթոնի» հետ:

Այս պահի դրությամբ Գվարդիոլայի թիմը երկու միավոր է հետ մնում «Լիվերպուլից», բայց եթե նրանք հաղթեն, ապա կրկին կշրջանցեն մրցակցին:

«Մանչեսթեր Սիթին» հիմա լավ շրջանում է՝ չնայած, որ շատ ծանր պայքարից հետո դուրս մնաց Չեմպիոնների լիգայի քառորդ  եզրափակչից: Պրեմիեր լիգայում մանչեսթերյան թիմը հաղթել է 10 խաղ անընդմեջ, այդ թվում՝ 4 խաղ մրցակցի հարկի տակ:

«Մանչեսթեր Սիթում» լուրջ կորուստներ չկան: Վնասվածք ունեցող Կևին դե Բրյունեն և Կլաուդիո Բրավոն դեռևս չեն ապաքինվել:

Վիճակագրություն

  • «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի տնային հանդիպումներում չի պարտվել 14 խաղ անընդմեջ
  • «Մանչեսթեր Սիթին» հաղթել է Պրեմիեր լիգայի վերջին 7 արտագնա խաղերից 6-ում
  • Առաջին շրջանում «Մանչեսթեր Սիթին» 3:1 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»

Վերջին տարիներին այս թիմերի մեջ հանդիպումները շատ լարված և գոլառատ են ստացվում: Հաշվի առնելով այս խաղի կարևորությունը երկու թիմերի համար՝ կարելի է ենթադրել, որ այսօր թիմերը ցուցադրելու են զգուշավոր ֆուտբոլ: Ամեն դեպքում, շատ գոլեր սպասել պետք է:

Հիշեցնենք, որ խաղը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս