Բաժիններ՝

Օգտակար աղանդեր նրանց համար, ովքեր հետևում են կազմվածքին. կիտրոնային բատոն-մյուսլի

Բաղադրիչներ

1. Նուշ – 40 գ

2. Ընկույզ – 40 գ

3. Ծիրանաչիր – 100 գ

4. Կիտրոն – 1/2 հատ

5. Մեղր – 3 ճ/գ

6. Վարսակի փաթիլներ (որը պետք է եփել 15 րոպե) – 1/2 բաժակ

Պատրաստման եղանակը

1. Կիտրոնը լավ լվանալ, կեղևի հետ միասին կտրատել մեծ կտորների:

2. Չոր ծիանաչիրը շոգեխաշել եռացրած ջրի մեջ:

3. Մանրացնել ընկույզը:

4. Խառնել ծիրանաչիրը, կիտրոնը, մեղրը, ընկույզը և ավելացնել վարսակի փաթիլներին:

5. Զանգվածը տեղափոխել տապակի մեջ և 1 սմ հաստությամբ շերտ ձևավորել:

6. Թխել 15-20 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում: Հետևել, որպեսզի չայրվի:

7. Հետո հանել և տեղափոխել սննդային թաղանթի վրա, փաթաթել և լավ սեղմել:

8. Դնել սառնարանի մեջ 3-4 ժամ:

9. Այնուհետ խորանարդաձև կտրատել և մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս