«ԱԱԾ-ն վարչապետին ենթակա կառույց է». Վլադիմիր Կարապետյան. «Փաստինֆո»
«Ես ծանոթացել եմ ԱԱԾ հայտարարությանը և կարող եմ միայն նշել, որ ԱԱԾ-ն վարչապետին ենթակա կառույց է»,- «Փաստինֆո»-ին ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ մեկնաբանելով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու մասին ԱԱԾ հայտարարությունը։
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան ԱԱԾ-ն պաշտոնապես հայտարարեց, որ մեղադրանք է առաջադրվել պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, իսկ դատախազն էլ որոշում է կայացրել Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: