Բաժիններ՝

Անջելինա Ջոլին փոխել է ազգանունը. ET

Դերասանուհի Անջելինա Ջոլին Բրեդ Փիթի հետ ամուսնալուծությունից հետո ազատվել է Ջոլի-Փիթ կրկնակի ազգանունից: Այդ մասին հայտնել է ET-ն: Այժմ բոլոր փաստաթղթերում նա կրկին գրանցված է որպես Անջելինա Ջոլի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատարանը հավանություն է տվել ապահարզանի վերաբերյալ Ջոլիի եւ Բրեդ Փիթի դիմումին: Նախկին ամուսինները շարունակում են աշխատել երեխաների նկատմամբ խնամքի եւ ունեցվածքը բաժանելու համաձայնագրի վրա, ինչը կարող է տեւել մի քանի ամիս:

Հոլիվուդյան դերասաններն ամուսնացելէին 2014 թվականին, հարսանիքը տեղի էր ունեցել Ֆրանսիայում նրանց պատկանող Միրավալ դղյակում: Համատեղ կյանքի ընթացքում զույգն ունեցել է երեք զավակ, նրանք նաեւ մեծացրել են երեք որդեգրված երեխաների, հաղորդելէ ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս