Բաժիններ՝

Թալանել են Ստեփանավանի նախկին քաղաքապետին. «Փաստինֆո»

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանին թալանել են։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զ. Գաբրիելյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ ապրիլի 14-ին Ղարաքեշիշյանը դիմել է Ոստիկանության Ստեփանավանի բաժին եւ հայտնել գողության մասին։

Համաձայն դիմումի՝ 2018 թվականի հոկտեմբերից մինչ 2018 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում Ստեփանավանի  Ավետիսյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող իրեն պատկանող պահեստից անհայտ անձը կամ անձինք գողություն են կատարել՝ պատուհանները կոտրելով պահեստ մուտք գործելով։

Զ. Գաբրիելյանի խոսքով՝ վնասի չափը դեռ պարզվում է։

Դեպքի առթիվ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930