Բաժիններ՝

Պորոշենկոն և Մերկելը պաշտպանել են ապրիլի 18-ից զատկական զինադադարի հատատումը Դոնբասում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Բեռլինում կայացած բանակցություններում պաշտպանել են ապրիլի 18-ից Դոնբասում զատկական զինադադար հաստատելու նախաձեռնությունը: Այդ մասին հայտարարել է Պորոշենկոն՝ հանդես գալով հանդիպման արդյունքներին նվիրված համատեղ մամուլի ասուլիսում:

«Մենք այսօրվա բանակցությունների ընթացքում պաշտպանեցինք զատկական զինադադարը, որը պետք է ուժի մեջ մտնի ապրիլի 18-ին՝ Ռուսաստանի Դաշնության կողմից դրա կատարումն ապահովելու պայմանով»,-հայտարարել է Պորոշենկոն:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծիք է հայտնել, որ միայն քաղաքական գործընթացը թույլ կտա առաջընթացի հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերում, թեեւ մինչ այժմ Դոնբասում կայուն հրադադար չի դիտվում:

«Բանակցություններում գլխավորը Մինսկի գործընթացն էր»,- ասել է նա Բեռլինում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: Մերկելն ընդգծել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ միասին այն կարծիքին է, որ «անհրաժեշտ է շարունակել քաղաքական գործընթացը»:

«Լավ է, որ Ռուսաստանը մասնակցում է այս գործընթացին: Դա միակ ճանապարհն է, որը թույլ կտա առաջ շարժվել»,- վստահ է Գերմանիայի կանցլերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս