Բաժիններ՝

Գերմանիայում հավանություն տվեցին Սաուդյան Արաբիային զենքի մատակարարմանը. Spiegel

Գերմանիայի նախարարների կաբինետն Անվտանգության դաշնային խորհրդի գաղտնի նիստում հավանություն է տվել ռազմական տեխնիկայի արտահանմանը Սաուդյան Արաբիա եւ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)։ Այդ մասին հայտնել է Spiegel հանդեսը՝ վկայակոչելով էկոնոմիկայի դաշնային նախարարության ցուցակը, որը ձեռք է բերել հրատարակությունը:

Ավելի վաղ Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) նախարարների կաբինետը Սաուդյան Արաբիային սպառազինության մատակարարման արգելքը երկարաձգել էր մինչեւ սեպտեմբերի 30-ը: ԳԴՀ-ի արտգործնախարարության ղեկավար Հայկո Մաասը մինչ այդ հայտարարել էր, որ երկարաձգման վերաբերյալ նախկին որոշումն ընդունվել է այդ թվում Եմենում իրադրության զարգացման կապակցությամբ:

Հրատարակության տվյալներով՝ Սաուդյան Արաբիան ուղղակիորեն գերմանական արտադրության ռազմական նշանակության արտադրանք չի ստանա: Սակայն համալրող մասերը կմատակարարվեն Ֆրանսիայի մի ընկերության, որն իր հերթին իր արտադրանքն արտահանում է Սաուդյան Արաբիա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս