 
                        Իրանի հարավ-արևմուտքում ավելի քան 60 հազար մարդու են տարհանում հեղեղումների պատճառով
 
                                    Իրանի իշխանությունները հեղեղման սպառնալիքի պատճառով ավելի քան 60 հազար բնակիչների են տարհանում երկրի հարավ-արեւմուտքի Խուզիստանի նահանգի Ահվազ քաղաքից: Այդ մասին գրել է Daily Mail-ը՝ հղում անելով Tasnim իրանական լրատվական գործակալությանը:
Համապատասխան կարգադրությունն ստորագրել է նահանգապետ Գոլամռըզա Շարիաթին: Նրա խոսքով՝ տարհանումն իրականացվում է նախազգուշական նկատառումներով:
Հեղեղումը, որն սկսվել է մարտի վերջին, մոլեգնել է Իրանի 31 նահանգներից 25-ում: Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Խուզիստան եւ Լուրեստան արեւմտյան նահանգներում: Տարերքի հարվածից առնվազն 70 մարդ է զոհվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        